Ալբերտ Գյորինգ
Ալբերտ Գյորինգ գերմ.՝ Albert Göring | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1895 |
Ծննդավայր | Ֆրիդենաու, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական ռայխ |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1966 (71 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն |
Քաղաքացիություն | Գերմանիա և Ավստրիա |
Կրթություն | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Մասնագիտություն | ճարտարագետ-մեխանիկ և Դիմադրության մարտիկ |
Ամուսին | Marie von Ammon?[1], Erna von Miltner?[1], Míla Klazarová?[1] և Brunhilde Seiwaldstätter?[1] |
Ծնողներ | հայր՝ Հենրիխ Էրնստ Գյորինգ |
Albert Göring Վիքիպահեստում |
Ալբերտ Գյունտեր Գյորինգ (գերմ.՝ Albert Günther Göring, մարտի 9, 1895, Ֆրիդենաու, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական ռայխ - դեկտեմբերի 20, 1966, Մյունխեն), գերմանացի գործարար, ինժեներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ակտիվորեն օգնել է հրեաների և այլախոհ գերմանացիների։
Հերման Գյորինգի կրտսեր եղբայրն է։
Հակաֆաշիստական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտի հայրը՝ Էրնստ Հենրիխ Գյորինգը, գերմանացի իրավաբան և դիվանագետ էր, Բիսմարկի ընկերը։
1938 թվականի մարտին՝ Ավստրիայի բռնազավթումից հետո, Ալբերտը փրկում է իր նախկին հրեա պետ Օսկար Պիլցերին, որին ձերբակալել էին ֆաշիստները, նաև օգնում է նրան ու ընտանիքին հեռանալ Գերմանիայից։
Պատերազմի ժամանակ Ալբերտը դառնում է «Շկոդա» կոնցեռնի արտաքին առևտրի կառավարիչ։ Նա ընկերության աշխատակիցների հետ ձևավորել է ընդհատակյա խմբակ, որը ֆաշիստների դեմ դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար էր։ 1942 թվականին Ալբերտը օգնում է «Շկոդայի» տնօրենին իր ընտանիքի հետ՝ փախչել Ռումինիա և ազատվել գեստապոյի չարչարանքներից։ 1942 թվականին Ալբերտն ամուսնանում է չեխուհի Միլանդա Կլազարովայի հետ։ Ըստ ֆաշիստական գաղափարախոսության՝ դա հանցագործություն էր արիական ցեղի դեմ[2]։ Ալբերտի խնդրանքով Հերման Գյորինգն ազատ է արձակել ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Լեգարին, որը ձերբակալվել էր հրեաների հետ կապ ուենալու համար։ Ալբերտը փրկել է նաև Ավստրիայի էրցհերցոգ Յոզեֆ Ֆերդինանդ IV-ին և ավստրիացի կանցլեր Կուրտ ֆոն Շուշնիգին։ Առկա են վկայություններ այլ մարդկանց մասին, որոնց օգնել է Ալբերտը, դրանց թիվը շուրջ 34 է։ 1944-ին Ալբերտին ձերբակալել են գեստապոյում։ Հերմանը ապահովել է եղբոր ազատությունը և նրան խորհուրդ տվել հեռու մնալ քաղաքականությունից, քանի որ հաջորդ անգամ այլևս չէր կարող օգնել նրան։
Պատերազմից հետո նա ձերբակալվել է, սակայն Լեգարի զարմիկի վկայության համաձայն նրան 1947 թվականին ազատ են արձակել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.whastingsburke.com/albert-goering/
- ↑ «Евгений БЕРКОВИЧ: СПИСОК ГЕРИНГА». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brandenburg, Erich (1995) [1935]. Die Nachkommen Karls des Grossen (German). Neustadt an der Aisch; Frankfurt am Main: Verlag Degener. ISBN 3-7686-5102-9. OCLC 34581384.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Burke, William Hastings (2009). Thirty Four. London: Wolfgeist Ltd. էջ 24. ISBN 978-0-9563712-0-1.
- Mosley, Leonard (1974). The Reich Marshal: A biography of Hermann Göring. Doubleday. ISBN 0-385-04961-7.
- Paul, Wolfgang (1983). Wer war Hermann Göring: Biographie (German). Esslingen am Neckar: Verlag Bechtle. ISBN 3-7628-0427-3.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Wyllie, James (2006). The Warlord and the Renegade; The Story of Hermann and Albert Goering. Sutton Publishing Limited. էջ 7. ISBN 0-7509-4025-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bülow, Louis (2007-2009). «The Good Brother, A True Story of Courage». The Holocaust Project. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 28-ին.
- Goldgar, Vida (2000 թ․ մարտի 10). «The Goering Who Saved Jews». Jewish Times (Atlanta). Archive.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
- «The Central Database of Shoah Victims' Names (DB Search)». Yad Vashem The Holocaust Martyrs' and Heroes' Remembrance Authority. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Գյորինգ» հոդվածին։ |
|
- Մարտի 9 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 20 մահեր
- 1966 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Քաղցկեղից մահացածներ
- Հակաֆաշիստներ
- Գերմանացի գործարարներ
- Գերմանացի ճարտարագետներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած գերմանացիներ
- Հոլոքոստի ժամանակ հրեաներին փրկածներ
- Առաջին համաշխարհային պատերազմի գերմանացի զինվորականներ